Չինաստանը հերքել է ԱՄՆ-ի ռազմակայանին հարվածելուց առաջ Իրանին արբանյակային լուսանկարներ տալու մասին լուրերը

Չինաստանի իշխանություններն անհիմն են համարում այն մեղադրանքները, թե չինական կողմը Իրանի համար արբանյակային լուսանկարներ է փոխանցել Հորդանանում ԱՄՆ ռազմաբազային հրթիռային հարված հասցնելուց առաջ։ Սեպտեմբերի 14-ին այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը։ «Մենք վճռականորեն դեմ ենք անհիմն կասկածներին և մեղադրանքներին, որոնք ապացույցներով հիմնավորված չեն»,- ճեպազրույցի ժամանակ ասել է նա՝ մեկնաբանելով ստացված տեղեկությունները։ Պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ «որպես պատասխանատու խոշոր տերություն՝ Չինաստանը մշտապես խստորեն կատարում է իր միջազգային պարտավորությունները»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13329

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով