Սեպտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին: Նախարարը շնորհավորել է դեսպանին և մաղթել հաջողություններ Հայաստանում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Կողմերն ընդգծել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանության բնագավառում ձևավորված համագործակցության բարձր մակարդակը՝ վստահություն հայտնելով, որ այն կշարունակի զարգանալ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցեր։



