ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան համաձայնել է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքներին, Ռուսաստանը նույնպես ստանձնել է նույն պարտավորությունը։ Թրամփի խոսքով՝ դիզելային վառելիքի համաշխարհային գների աճը հիմնականում պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմով, այլ ոչ թե Իրանի գործոնով։



