«Կամպ Նոուն» 30 տարվա ընթացքում առաջին անգամ կընդունի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը։ 2029 թվականին այնտեղ կանցկացվի գլխավոր հանդիպումը։ 2028 թվականի եզրափակիչը կանցկացվի Մյունխենի «Ալյանց Արենայում», իսկ կանանց Չեմպիոնների լիգայի հաջորդ երկու եզրափակիչների անցկացման վայրերը կլինեն Լիոնն ու Քարդիֆը։



