ՌԴ դեսպանը կանչվել է Դանիայի ԱԳՆ՝ ուղղաթիռի ուղղությամբ լուսարձակող հրթիռների արձակման կապակցությամբ

Դանիայում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Բարբինը կանչվել է երկրի արտաքին գործերի նախարարություն՝ Դանիայի հարավային ափի մոտակայքում՝ չեզոք ջրերում սեպտեմբերի 14-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, որի ընթացքում ռուսական ֆրեգատից երկու լուսարձակող հրթիռ է արձակվել Դանիայի ռազմաօդային ուժերի ուղղաթիռի ուղղությամբ։ BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ Դանիայի արտգործնախարար Լարս Լյոկկե Ռասմուսենը միջադեպը որակել է որպես «անընդունելի»՝ նշելով, որ այն կարող էր վտանգել մարդկանց կյանքը։ Ըստ Դանիայի զինված ուժերի՝ երկու լուսարձակող հրթիռ է արձակվել երկրի ռազմաօդային ուժերի Fennec ուղղաթիռի ուղղությամբ, որն իրականացնում էր Գեդսերի մոտակայքում՝ չեզոք ջրերում գտնվող ռուսական ֆրեգատի պլանային լուսանկարում։ Զինվորականների հաղորդագրության մեջ նշվում է, որ հրթիռներից մեկն անցել է ուղղաթիռին շատ մոտ տարածությամբ։ Տուժածներ կամ նյութական վնաս չի գրանցվել։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13451

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով