Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան հայտարարել է, որ Կիևը ողջունում է էներգետիկ հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի նախաձեռնությունը։ Աս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։ «Ուկրաինան պատրաստ է այդ հրադադարին։ Գործընկերները գիտեն մեր դիրքորոշումը…. Մենք ողջունում ենք այդ ջանքերը և հույս ունենք, որ դրանք կհանգեցնեն ցանկալի արդյունքի», – ասել է նա Մոնակոյի արտաքին գործերի նախարար Իսաբել Բերո-Ամադեյի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։



