Թուրքիան այսօր միաժամանակ վերադասավորում է իր հարաբերությունները գրեթե բոլոր հարևան ուղղություններով՝ Սիրիայից ու Իսրայելից մինչև Իրան, Հունաստան, Եվրամիություն, Վրաստան և Ադրբեջան։ Բայց Հայաստանի համար ամենակարևոր հարցն այն է, թե այս արագ փոխվող թուրքական ռազմավարության մեջ ինչ տեղ է հատկացված Երևանին։ Սեպտեմբերի 15–16-ին Հաքան Ֆիդանը մեկնում է Բաքու։ Թուրքիայի արտգործնախարարությունը նախապես հայտարարել է, որ օրակարգում լինելու են ոչ միայն թուրք–ադրբեջանական հարաբերությունները, այլև Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացը, էներգետիկան, տրանսպորտային կապերն ու տարածաշրջանային հաղորդակցությունները։ Միաժամանակ Հայաստան–Թուրքիա գործընթացում արդեն կան շատ ավելի գործնական նշաններ, քան մի քանի տարի առաջ։ Մայիսին Թուրքիան ավարտեց Հայաստանի հետ ուղիղ առևտրի համար անհրաժեշտ բյուրոկրատական նախապատրաստումը, իսկ երկու երկրները աշխատում են Կարս–Գյումրի երկաթուղու վերագործարկման, սահմանի բացման և այլ կապերի վրա։ Հայ–թուրքական կարգավորումն այսօր պետք է դիտարկել արդեն ավելի մեծ փոփոխության համատեքստում։ Տարածաշրջանը վերակառուցում է իր ճանապարհները, շուկաներն ու ուժային հարաբերությունները, եւ Հայաստանի համար վճռորոշ է՝ բացվող սահմանը նրան կներառի՞ այդ նոր համակարգում, թե՞ պարզապես կբացի ևս մեկ անցակետ։ Թուրքագետ Նելլի Մինասյանն է մեր հյուրը: Առավել մանրամասն՝ տեսանյութում



