Ապարանում շուրջ 16 հա հողերի վերադարձի պահանջով 5 հայց է ներկայացվել

Արագածոտնի մարզի դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրել է շուրջ 16 հա մակերեսով 5 հողատարածքների օտարման իրավաչափությունը: Հայտնաբերված խախտումների հիմքով 5 հայց է ներկայացվել իրավասու դատարան: Ուսումնասիրությամբ պարզվել է. 1. 2020 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 22 արձանագրության համաձայն՝ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Ապարան քաղաքում գտնվող՝ 0,4 հա մակերեսով հողամասը, աճուրդ-վաճառքի միջոցով, համայնքի ղեկավարի որոշմամբ՝ որպես գյուղատնտեսական նշանակության հողատարածք, օտարվել է ֆիզիկական անձի, մինչդեռ հանդիսացել է օտարման ոչ ենթակա հողատարածք: Դատախազությունը 2026 թվականի հուլիսի 29-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Ապարան համայնքի ղեկավարի և ֆիզիկական անձի միջև 2020 թվականի հոկտեմբերի 29-ին կնքված անշարժ գույքի աճուրդ-վաճառքի պայմանագիրը և, որպես հետևանք, անվավեր ճանաչել 2020 թվականի նոյեմբերի 3-ին ֆիզիկական անձի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: Հայցադիմումը 2026 թվականի օգոստոսի 13-ին ընդունվել է դատարանի վարույթ, կիրառվել է հայցի ապահովման միջոց: 2. 2020 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 26 արձանագրության համաձայն՝ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Քուչակ բնակավայրում գտնվող՝ 1,3724 հա մակերեսով հողամասը, աճուրդ-վաճառքի միջոցով, համայնքի ղեկավարի որոշմամբ՝ որպես գյուղատնտեսական նշանակության հողատարածք, օտարվել է ֆիզիկական անձի, մինչդեռ հանդիսացել է օտարման ոչ ենթակա հողատարածք: Դատախազությունը 2026 թվականի հուլիսի 29-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Ապարան համայնքի ղեկավարի և ֆիզիկական անձի միջև 2020 թվականի հոկտեմբերի 29-ին կնքված անշարժ գույքի աճուրդ-վաճառքի պայմանագիրը և, որպես հետևանք, անվավեր ճանաչել 2020 թվականի նոյեմբերի 3-ին ֆիզիկական անձի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: Հայցադիմումը 2026 թվականի օգոստոսի 13-ին ընդունվել է դատարանի վարույթ, կիրառվել է հայցի ապահովման միջոց: 3. 2020 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 25 արձանագրության համաձայն՝ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Քուչակ բնակավայրում գտնվող՝ 13,6674 հա մակերեսով հողամասը, աճուրդ-վաճառքի միջոցով, համայնքի ղեկավարի որոշմամբ՝ որպես գյուղատնտեսական նշանակության հողատարածք, օտարվել է ֆիզիկական անձի, մինչդեռ հանդիսացել է օտարման ոչ ենթակա հողատարածք: Դատախազությունը 2026 թվականի հուլիսի 29-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Ապարան համայնքի ղեկավարի և ֆիզիկական անձի միջև 2020 թվականի հոկտեմբերի 29-ին կնքված անշարժ գույքի աճուրդ-վաճառքի պայմանագիրը և, որպես հետևանք, անվավեր ճանաչել 2020 թվականի նոյեմբերի 3-ին ֆիզիկական անձի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: Հայցադիմումը 2026 թվականի օգոստոսի 13-ին ընդունվել է դատարանի վարույթ, կիրառվել է հայցի ապահովման միջոց: 4. Արագածոտնի մարզի Ապարան քաղաքային համայնքի ավագանու՝ 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ 42-Ա որոշմամբ, ի թիվս այլնի, թույլատրվել է աճուրդ-վաճառքի միջոցով օտարել Ապարանի քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող՝ Մարշալ Բաղրամյան 44/12 հասցեում գտնվող՝ 0,0016 հա մակերեսով հողամասը: 2017 թվականի հոկտեմբերի 2-ին աճուրդ-վաճառքի հաղթող է ճանաչվել Ապարան համայնքի ղեկավարի որդին: Նույն օրը աճուրդի կազմակերպիչ և համայնքի ղեկավար Գ.Ա.-ն աճուրդում հաղթող ճանաչված իր որդու հետ կնքել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր: Դատախազությունը 2026 թվականի օգոստոսի 19-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել 2017 թվականի հոկտեմբերի 2-ի աճուրդը և, որպես հետևանք, անվավեր ճանաչել 2017 թվականի հոկտեմբերի 9-ի առուվաճառքի պայմանագիրն ու համայնքի ղեկավարի որդու անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: Հայցադիմումը 2026 թվականի օգոստոսի 25-ին ընդունվել է դատարանի վարույթ, կիրառվել է հայցի ապահովման միջոց: 5. Արագածոտնի մարզի Ապարան քաղաքային համայնքի ավագանու՝ 2016 թվականի ապրիլի 22-ի թիվ 20-Ն որոշմամբ, ի թիվս այլնի, թույլատրվել է աճուրդ-վաճառքի միջոցով օտարել Ապարանի քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող՝ 0,4786 հա մակերեսով հողամասը: 2017 թվականի հոկտեմբերի 2-ին աճուրդ-վաճառքի հաղթող է ճանաչվել Ապարան համայնքի ղեկավարի որդին: Նույն օրը աճուրդի կազմակերպիչ և համայնքի ղեկավար Գ.Ա.-ն աճուրդում հաղթող ճանաչված իր որդու հետ կնքել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր: Դատախազությունը 2026 թվականի օգոստոսի 19-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել 2017 թվականի հոկտեմբերի 2-ի աճուրդը և, որպես հետևանք, անվավեր ճանաչել 2017 թվականի հոկտեմբերի 10-ի առուվաճառքի պայմանագիրն ու համայնքի ղեկավարի որդու անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: Հայցադիմումը 2026 թվականի սեպտեմբերի 2-ին ընդունվել է դատարանի վարույթ, կիրառվել է հայցի ապահովման միջոց:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13415

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով