Ռաֆինյանը «Բարսելոնայում» գերազանցել է Լիոնել Մեսսիի ռեկորդը

Իսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Բարսելոնան» «Կամպ Նոու» մարզադաշտում 7։2 հաշվով հաղթել է «Ռասինգին»։ Բրազիլացի հարձակվող Ռաֆինյա Դիասը հեթ-տրիկ է ձևակերպել, մեկական գոլ են խփել Ժոաո Կանսելուն, Գաբրիել Ժեզուսը և Լամին Յամալը, իսկ մեկ գոլ էլ ինքնագոլ է գրանցել «Ռասինգի» ֆուտբոլիստ Ասյեր Վիլյալիբրեն։ Նոր մրցաշրջանի առաջին 7 խաղերում Ռաֆինյան բոլոր մրցաշարերում արդեն 11 գոլ է խփել։ Այդ ցուցանիշով նա գերազանցել է Լիոնել Մեսիի արդյունքը, ով 2012/13 մրցաշրջանի առաջին 7 խաղերում 10 գոլ էր հեղինակել։ Ռաֆինյան կատարել է նաև 3 գոլային փոխանցում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13526

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով