Առաջիկա դեկտեմբերին Սահմանադրական դատարանը քննելու է սկզբունքային հարց՝ կարո՞ղ է օրենքը սահմանափակել քաղաքացու՝ Սահմանադրությամբ երաշխավորված ընտրելու իրավունքը։ Ընդդիմադիր պատգամավորները վիճարկում են նոր կարգավորումը, որը քվեարկելու իրավունքը պայմանավորում է վերջին 730 օրից առնվազն 366-ը Հայաստանում գտնվելու պահանջով։ Սահմանադրությունը, ԱԺ ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունքը տալիս է 18 տարին լրացած ՀՀ քաղաքացուն և նման բնակության ցենզ չի սահմանում։ Հետևաբար ՍԴ-ի առջև դրված է հիմնարար հարց՝ կարո՞ղ է օրենսդիրը Սահմանադրությամբ անմիջականորեն տրված քաղաքական իրավունքին ավելացնել մի պայման, որը Սահմանադրության մեջ չկա։ Սա արդեն ոչ միայն ընտրական օրենսգրքի, այլ քաղաքացիության բովանդակության մասին վեճ է. պետության հետ քաղաքացու իրավական կապը բավարա՞ր է ձայն ունենալու համար, թե՞ իշխանությունը կարող է նաև որոշել՝ որքան ժամանակ պետք է քաղաքացին ֆիզիկապես գտնվի Հայաստանում՝ այդ ձայնը պահպանելու համար։ Այս և նոր կարգավորման մյուս սահմանադրական խնդիրների մասին զրուցել ենք իրավաբան, փաստաբան Նորայր Նորիկյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



