Գիտնականները հայտնաբերել են վայրի կատվի նոր տեսակ

Բոլիվիայի անտառներում գիտնականները հաստատել են վայրի կատվի նոր տեսակի գոյությունը։ «Leopardus tilcayo» անունը ստացած կենդանին մոտավորապես տնային կատվի չափ է և երկար ժամանակ շփոթել են այլ բծավոր վայրի կատուների հետ։ Նոր տեսակի հայտնաբերման հարցում առանցքային է դարձել «Տիգրինո» մականունով 10-ամյա կատուն, որին տարիներ առաջ անտառում գտել էր տեղի բնակիչը՝ կարծելով, թե դա սովորական տնային ձագ է։ Գիտնականները կենդանու ԴՆԹ-ն ուսումնասիրելուց հետո պարզել են, որ այն առանձին տեսակ է։ Այս պահին «Leopardus tilcayo»-ի միայն մեկ կենդանի ներկայացուցիչ է հաստատված, սակայն հետազոտողները կարծում են, որ այլ առանձնյակներ կարող են բնակվել Բոլիվիայի անտառներում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13802

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով