SpaceX-ն ուղեծիր է ուղարկել ԱՄՆ տիեզերական ուժերի հերթական գաղտնի առաքելությունը

SpaceX ընկերությունը վերջին մեկ շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ գաղտնի առաքելությունն է իրականացրել ԱՄՆ Տիեզերական ուժերի համար՝ USSF-259 առաքելության շրջանակում արձակելով Falcon 9 հրթիռը։ Հրթիռի արձակման մասին ընկերությունը հրապարակում է արել X-ի իր էջում։ Հրթիռն արձակվել է Կալիֆոռնիայում գտնվող Վանդենբերգի տիեզերական ուժերի ռազմաբազայից։ Առաքելության վերաբերյալ տվյալները խիստ գաղտնի են։ Ամերիկացի փորձագետների գնահատմամբ՝ ենթադրաբար խոսքը Starshield արբանյակների խմբի մասին է, որոնք օգտագործվում են պաշտպանված կապի, դիտարկման և այլ ռազմական ու հետախուզական նպատակներով։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13802

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով