ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում կայացած UFC 331 մրցաշարում միջին քաշային կարգում հանդես եկող ամերիկահայ մարտիկ Էդմեն Շահբազյանը հաղթել է բրազիլացի Բրունո Ֆերեյրային: Էդմենն առավելության է հասել մրցավարների միաձայն որոշմամբ: Խառը մենամարտերում (MMA) Շահբազյանն անցկացրել է 23 մենամարտ, որոնցից 17-ում հաղթել է, իսկ 6-ում՝ պարտվել: Հիշեցնենք՝ UFC 331 մրցաշարում հաղթանակ էր գրանցել նաև Արման Ծառուկյանը: Ծառուկյանը առաջին ռաունդի հենց վերջում նոկաուտի էր ենթարկել բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին։



