Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի մի շարք թաղամասերում շաբաթ երեկոյան զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել։ Խափանման գագաթնակետին առանց էլեկտրականության է մնացել ավելի քան 597 հազար սպառող։ Հոսանքազրկման հետևանքով դադարել են աշխատել լուսացույցները, իսկ որոշ քաղաքացիներ մնացել են վերելակներում։ Նրանց դուրս բերելու համար միջամտել են հրշեջները։ Առավել շատ տուժած թաղամասերից են Լա Պատերնալը, Ֆլորեսը, Ֆլորեստան, Կաբալիտոն և Վիլյա դել Պարկեն։ Հոսանքազրկումներ են գրանցվել նաև Պալերմոյում և Բելգրանոյում։ Էլեկտրամատակարարման վերականգնումը սկսվել է նույն երեկոյան։ Ժամը 23:00-ից հետո առանց հոսանքի մնացել էր 891 բաժանորդ։



