Վաշինգտոնի NEDs ակումբում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն՝ ամերիկյան ներդրումային և գործարար շրջանակներին ներկայացնելու արհեստական բանականության ոլորտում գործունեություն ծավալող հայկական Hecttor AI ընկերության ներուժն ու զարգացման տեսլականը։ Այդ մասին տեղեկացնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը: Միջոցառումը համախմբել էր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, ներդրումների, հանրային քաղաքականության և այլ ռազմավարական ոլորտների ներկայացուցիչների՝ քննարկելու Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման, հայկական տեխնոլոգիական ընկերությունների միջազգային ներկայության ընդլայնման, ինչպես նաև ԱՄՆ առաջատար կառույցների և ընկերությունների հետ նոր համագործակցությունների ձևավորման հնարավորությունները։ Hecttor AI-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Մատ Շարաֆյանը ներկայացրել է ընկերության տեսլականը ձայնային տեխնոլոգիաների և Voice AI-ի զարգացման ուղղությամբ՝ անդրադառնալով հաղորդակցության ապագայի ձևավորման գործում արհեստական բանականության աճող դերին և ընկերության առաջարկած նորարարական լուծումներին։ Ընդունելությունը շարունակվել է հարցուպատասխանով և մտքերի փոխանակմամբ՝ մասնակիցների միջև հետագա համագործակցության, ներդրումային հնարավորությունների և նոր նախաձեռնությունների շուրջ:



