Ուկրաինական կարգավորման հարցով Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցությունների վերսկսման ուղղությամբ այս պահին որևէ առաջընթաց չկա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Լրագրողի հարցին, թե արդյոք բանակցությունների վերսկսման հարցում որևէ տեղաշարժ կա, Պեսկովը պատասխանել է. «Ոչ, որևէ տեղաշարժ չկա»։ Պեսկովը չի մանրամասնել, թե ինչ փուլում են գտնվում բանակցությունների վերսկսման հնարավոր քննարկումները։



