Արմեն Գրիգորյանը և Արայիկ Հարությունյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, պետական, քաղաքական գործիչ Արմեն Գրիգորյանը և Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ և նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։ «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Անկախության տոնի առթիվ, հայրենիքին մատուցած նշանակալի ծառայությունների, երկարամյա արդյունավետ գործունեության և նվիրումի համար պարգևատրել՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝ Արմեն Վալերիի Գրիգորյանին – պետական, քաղաքական գործիչ Արայիկ Էդուարդի Հարությունյանին – Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր»,– նշված է հրամանագրի մեջ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13986

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով