Ռուսական ֆորպոստից դեպի անկախ պետություն կառուցելու փուլում ենք

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանը նշում է անկախության 35-ամյակը։ 35 տարի առաջ հայ ժողովուրդը հանրաքվեով կատարեց իր պատմական ընտրությունը՝ ընտրելով անկախ և ժողովրդավարական պետություն ունենալու ճանապարհը։ Այդ օրը, սակայն, միայն պատմական փաստաթուղթ կամ քաղաքական որոշում չէր։ Այն պատասխանատվության սկիզբ էր՝ սեփական երկրի, սեփական սահմանների և սեփական ապագայի համար։ Այս երեքուկես տասնամյակների ընթացքում Հայաստանը անցել է ծանր ու հակասական ճանապարհ՝ պատերազմներ, կորուստներ, տնտեսական և քաղաքական ճգնաժամեր, բայց նաև վերականգնում, պետական կառույցների ձևավորում և նոր հնարավորությունների որոնում։ Ի՞նչ է տվել մեզ անկախության 35 տարին։ Որո՞նք են եղել մեր ամենամեծ ձեռքբերումներն ու ամենացավոտ սխալները։ Եվ, ի վերջո, ի՞նչ է նշանակում անկախ պետություն լինել ոչ միայն իրավական, այլև իրական իմաստով։ Թեմայի շուրջ զրուցել ենք մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13878

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով