Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո մեկ շաբաթվա ընթացքում. Kyodo

Իրանը պատրաստ է յոթ օրվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն առաջին քայլերը ձեռնարկի ռազմական ճնշումը թուլացնելու ուղղությամբ: Այս մասին հաղորդում է ճապոնական Kyodo News գործակալությունը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի։ Նշվում է, որ համապատասխան տեղեկատվությունը Վաշինգտոնին է փոխանցվել միջնորդների միջոցով։ Իր ուղերձում Թեհրանը կոչ է արել վերսկսել բանակցությունները՝ երկու երկրների միջև հակամարտությունը մշտապես դադարեցնելու նպատակով։ Պաշտոնյան նաև բացառել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հանդիպման հնարավորությունը։ Սակայն հաղորդվում է, որ Նյու Յորքում իրանական կողմը խորհրդակցություններ կանցկացնի որպես միջնորդ հանդես եկող երկրների ներկայացուցիչների հետ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14115

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով