Բելգորոդի նախկին քաղաքապետ և Բելգորոդի մարզի նախկին փոխնահանգապետ Կոնստանտին Պոլեժաևը զոհվել է Ուկրիաինայի դեմ հատուկ ռազմական գործողությունների գոտում. գրում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով նախկին պաշտոնյայի շրջապատին։ Պոլեժաևը 2024 թվականին դատապարտվել էր հինգ տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում։ Նա 17 միլիոն ռուբլի արժողությամբ 2 ավտոմեքենայի տեսքով կաշառք էր ստացել։ Վերջին խոսքում նա հայտարարել էր, որ պայմանագիր է կնքել Պաշտպանության նախարարության հետ, որից հետո գործը կասեցվել էր։ Ինչպես 2025 թվականի ապրիլին բացահայտել էր բելգորոդյան «Պեպել» հրատարակությունը, Պոլեժաևը գտնվում էր ոչ թե Ուկրաինայի տարածքում, այլ Բելգորոդի մարզում՝ ռեզերվիստների տեղական «ԲԱՐՍ» ջոկատում։ Հրատարակության աղբյուրների տվյալներով՝ Պոլեժաևին տեսել են բելգորոդյան հիվանդանոցում և ընտանիքի հետ ժամանակ անցկացնելիս։



