Մակրոնը Պատվո լեգեոնի շքանշանով է պարգևատրել Ռոբերտ Դե Նիրոյին և Մարտին Սկորսեզեին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Պատվո լեգեոնի շքանշան է հանձնել ամերիկացի դերասան Ռոբերտ Դե Նիրոյին և ռեժիսոր Մարտին Սկորսեզեին: Այս մասին հաղորդում է Franceinfo պարբերականը։ Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել «Վիլլա Ալբերտին» Ֆրանսիայի մշակութային կենտրոնում՝ Նյու Յորքում, որտեղ Մակրոնը մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանին։ Արվեստի գործիչները պարգևներին արժանացել են «կինոյին նվիրվածության և դրա պահպանման» համար։ Ընդունելությանը ներկա է եղել նաև դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն: Թե՛ Դե Նիրոն, թե՛ Սկորսեզեն նախկինում արդեն պարգևատրվել են այդ շքանշանով. Դե Նիրոն շքանշանի ասպետ է դարձել 1997 թվականին, իսկ Մարտին Սկորսեզեն՝ 1998 թվականին, ինչից հետո 2005-ին դարձել է այդ շքանշանի սպա։ Իսկ այժմ կայացած հանդիսավոր արարողության ժամանակ Դե Նիրոյին շնորհվել է այդ շքանշանի սպայի, իսկ Սկորսեզեին՝ Բարձրագույն սպայի կարգավիճակ. դա նախավերջինն է պարգևատրության հինգ աստիճաններից։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14115

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով