Թմրանյութ պահելու և իրացնելու դեպք է բացահայտվել

ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները սեպտեմբերի 18-ին Ծիծեռնակաբերդի զբոսայգում ծառայություն իրականացնելիս նկատել են կասկածելի վարքագիծ դրսևորող մի տղամարդու։ Վերջինս, նկատելով ոստիկաններին, գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմել։ Ոստիկանության գվարդիայի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է տղամարդու փախուստը։ Նա ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին։ 32-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Նա կալանավորվել է։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14115

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով