Դանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին

Սեպտեմբերի 18-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Դանիայի Թագավորության նորանշանակ դեսպան Կամիլա Լիկ Ռասմուսենին՝ հավատարմագրերի պատճենների հանձնման կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից: Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Ռասմուսենին Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր պատասխանատու առաքելության իրականացման գործում։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Դանիա հարաբերությունների դրական դինամիկան և ընդգծել երկկողմ գործընկերության հետագա խորացման կարևորությունը՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի և Հայաստան-Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ ձևաչափի շրջանակներում։ Առանձնահատուկ ընդգծվել է առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման կարևորությունը:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14115

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով