Մարդանման ռոբոտները՝ մեր տներում․ որքանո՞վ է դա իրական

Մաքրությո՞ւն անել։ Լվացք՞։ Արդո՞ւկ։ Շատ ավելի հաճելի բաներ կան, որոնցով կուզեի զբաղվել։ Իսկ եթե այդ ամենն իմ փոխարեն աներ ռոբոտը։ Ցուցադրական տեսանյութերը, իհարկե, խոստումնալից են։ Ռոբոտների մի մասը ստեղծվում են որպես ուղեկիցներ՝ մարդկանց օգնելու համար, որպեսզի նրանք իրենց պակաս միայնակ զգան և հուզական աջակցություն ստանան։ Բայց այս ամենի մեջ որն է պարզապես ցանկություն, և որն է իրական կյանքում կիրառվող։ Մարդանման ռոբոտներ․ իրականության թեստ։ Գովազդային տեսանյութերում մարդանման ռոբոտները կարծես պատրաստ են դառնալու տնային կատարյալ օգնականներ։ Եվ ներդրողները մեծ խաղադրույքներ են կատարում նրանց վրա։ Goldman Sachs-ի գնահատմամբ՝ մարդանման ռոբոտների համաշխարհային շուկան մինչև 2035 թվականը կարող է հասնել 38 միլիարդ դոլարի։ Որոշ վերլուծաբաններ նույնիսկ կանխատեսում են, որ մինչև 2040 թվականը շուկայի արժեքը կարող է կազմել հարյուր միլիարդավոր դոլարներ։ Ստարտափները, տեխնոլոգիական հսկաներն ու ավտոարտադրողները շտապում են օգտվել այս հնարավորությունից։ Բայց եկեք իրատես լինենք․ որքանո՞վ ենք մոտ այնպիսի ռոբոտի ստեղծմանը, որը կարող է ինքնուրույն մաքրել ձեր տունը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14369

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով