․ «Disney+»-ը հայտարարել է հերոսի մասին նոր մուլտսերիալի արտադրության մեկնարկի մասին։ Նախագծի վրա աշխատում են «Point Grey Pictures»-ի և «Disney»-ի ստեղծագործական թիմերը՝ օրիգինալ մուլտսերիալի հեղինակ Թեդ Սթոունսի մասնակցությամբ։ Սյուժեի համաձայն՝ «Սև թիկնոցը» երկար տարիներ ապրել է մի աշխարհում, որտեղ նրա մասին ոչ ոք չի լսել։ Հերոսին նախկին առաքելությանը վերադառնալու հարցում օգնում է Դաքի անունով դեռահասը, որը գիտի նրա պատմությունը։ Նրանք միասին կրկին կհանդիպեն հին հակառակորդներին, այդ թվում՝ Անտիթիկնոցին և Մեգավոլտին, ինչպես նաև նախկին դաշնակիցներին։ «Սև թիկնոցը» օրիգինալ մուլտսերիալը հեռարձակվել է 1991-1995 թվականներին և ունեցել 91 դրվագ։ Այն հետագայում շարունակվել է նաև տեսախաղերի, կոմիքսների և «DuckTales»-ի նոր տարբերակներում կերպարի հայտնվելու միջոցով։



