ԱՄՆ-ում օրինագիծ են պատրաստել ԱԲ նախարարություն ստեղծելու շուրջ

Ամերիկացի սենատոր Բեռնի Սանդերսը և Դեմոկրատական ​​կուսակցությունից Ներկայացուցիչների պալատի անդամ Գրեգ Քասարը սեպտեմբերի 23-ին կներկայացնեն մի օրինագիծ, որը կոչված է կանոնակարգելու արհեստական ​​բանականության վրա հետագա աշխատանքը։ Այս մասին հաղորդում է The Associated Press (AP) գործակալությունը: Նշվում է, որ փաստաթուղթը ենթադրում է Արհեստական ​​բանականության նախարարության ստեղծում, ինչպես նաև «արհեստական ​​գերբանականության» ստեղծման արգելք։ «Հանճար լինելու կարիք չկա՝ ասելու համար. «Դանդաղեցրեք»։ Արդյո՞ք մենք իսկապես ցանկանում ենք մշակել գերբանականություն, որը, մարդկանցից ավելի խելացի դառնալով, կկարողանա գործել մարդկային վերահսկողությունից անկախ», – AP-ին տված հարցազրույցում ասել է Սանդերսը։ Փաստաթուղթը նաև պարտադրում է «դադարեցնել արհեստական ​​բանականության առավել կատարյալ համակարգերի մշակումը մինչև նոր գերատեսչությունը՝ Արհեստական ​​բանականության նախարարությունը, սահմանի անվտանգության ապահովման դաշնային մակարդակով կանոններ»։ AP-ն նշում է, որ արհեստական ​​բանականության ոլորտի առաջատար ընկերությունների բազմաթիվ աշխատակիցներ պաշտպանել են այս նախաձեռնությունը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14115

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով