Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում իր ելույթում քննադատություններ է հնչեցրել Իրանի, եվրոպական և տարածաշրջանային երկրների հասցեին։ Նա հայտարարել է, որ Իրանի միջուկային օբյեկտների ոչնչացումը շատ բարդ գործ էր, սակայն դա իր կայացրած ամենահեշտ որոշումներից է եղել։ Նրա ելույթից հատվածներ է մեջբերում The Times of Israel-ը։ Նրա ելույթի ընթացքում մի շարք երկրների պատվիրակություններ լքել են նիստերի դահլիճը։ «Եթե մենք դա արած չլինեինք, բոլորս մեռած կլինեինք, – հայտարարել է նա՝ հավելելով, որ պաշտպանվելով՝ Իսրայելը նաև պաշտպանել է այն երկրներից շատերին, որոնց պատվիրակությունները լքեցին դահլիճը: – Իրականում, ուզում եմ՝ իմանաք, որ նրանց ղեկավարներից շատերը նույնիսկ մասնավոր կարգով մեզ շնորհակալություն են հայտնում Իրանի միջուկային օբյեկտները ոչնչացնելու համար»։ Նա նաև պնդել է, թե «մի օր, և հնարավոր է՝ այդ օրը հեռու չէ» Իրանի կառավարությունը «կտապալվի»։ Նեթանյահուն նաև նշել է, որ Իսրայելի նման փոքր երկիրը երեք տարի շարունակ յոթ ճակատով պատերազմ է վարում ՀԱՄԱՍ-ի, «Հեզբոլլահ»-ի, հութիների, Իրանի, Իրաքի աշխարհազորայինների, Սիրիայի աշխարհազորայինների, Արևմտյան ափում «պաղեստինցի ահաբեկիչների» դեմ։ Նեթնյահուն նաև քննադատել է եվրոպական երկրներին, որոնք վերջերս հայտարարել են Հորդանան գետի Արևմտյան ափում իսրայելական բնակավայրերի նկատմամբ պատժամիջոցների սահմանման մասին։ Բացի այդ, Նեթանյահուն քննադատել է Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանիին՝ նրան մեղադրելով հակասեմականության համար։ Նա հայտարարել է, որ Կատարը «միլիարդավոր դոլար է ծախսում ստեր



