Իտալիան սահմանափակումներ է մտցրել օտարերկրացի աշակերտների համար

Իտալիայի նախարարների խորհուրդը հավանության է արժանացրել դպրոցներին վերաբերող օրենսդրական ակտը, որով նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համար։ «Սահմանվել է 30 տոկոսի սահմանափակում այն դասարանների համար, որտեղ սովորում են իտալերենին բավարար չափով չտիրապետող աշակերտներ։ Միաժամանակ նախատեսվել են ավելի մեծ հնարավորություններ՝ իտալերենը սովորելու համար, ինչպես նաև դպրոցներում բուրքայի և նիկաբի արգելք։ Սրանք գործիքներ են, որոնք ոչ թե բաժանում են, այլ նպաստում իրական ինտեգրմանը՝ կանխելով գետտոների ձևավորումը և բոլոր աշակերտների համար ապահովելով հավասար հնարավորություններ։ Սա այն ուղղությունն է, որով մենք մտադիր ենք շարունակել շարժվել․ դպրոց, որն ինտեգրում է՝ առանց կանոններից հրաժարվելու, աջակցում է առավել մեծ դժվարություններ ունեցողներին և բոլորի համար ստեղծում է հավասար պայմաններ՝ նույն մեկնարկային կետից սկսելու համար»,-հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15126

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով