Թրամփը հաստատել է Կիևին Patriot հրթիռների արտադրության արտոնագրերի տրամադրումը. Զելենսկի

Ուկրաինան կստանա ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի հրթիռների արտադրության արտոնագրեր. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն վերջնական որոշում է կայացրել այս հարցի վերաբերյալ, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը։ Զելենսկու խոսքով՝ արտոնագրերի հարցը քննարկվել է ԱՄՆ նախագահի հետ օրերս Նյու Յորքում իր վերջին հանդիպման ընթացքում։ Ուկրաինայի ղեկավարը նշել է, որ կողմերը կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերել։ «Թրամփն ինձ հետ վերջին հանդիպման ժամանակ ընդգծել է դա, կան կոնկրետ պայմանավորվածություններ և առաջընթաց, – հայտարարել է նա։ – Մեր վերջին հանդիպման ժամանակ Թրամփն ընդգծեց. «Այո, ես կայացրել եմ վերջնական որոշում, Ուկրաինան կստանա Patriot-ի հրթիռների արտադրության արտոնագրերը»»:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14640

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով