Իսրայելցի երկու պաշտոնյաների տվյալներով՝ Դուբայից Թել Ավիվ ուղևորվող Flydubai-ի FZ1073 չվերթի օդաչուներից մեկը Օմանի քաղաքացի է եղել, հայտնում է CNN-ը։ Պաշտոնյաներից մեկի խոսքով՝ Օմանի քաղաքացին եղել է երկրորդ օդաչուն և, ըստ նախնական տեղեկությունների, հենց նա է հարձակվել մյուս օդաչուի վրա՝ ինքնաթիռում տեղի ունեցած բռնի միջադեպի ընթացքում։ CNN-ը նշում է, որ Օմանն ու Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ չունեն։ Այս պահին պարզ չէ, թե ինչպես է Օմանի քաղաքացին ստացել Իսրայել թռչելու թույլտվություն։



