Մոջթաբա Խամենեիի մոտ առողջական որևէ խնդիր չկա․ Փեզեշքիան

Մոջթաբա Խամենեիի մոտ առողջական որևէ կոնկրետ խնդիր կամ բարդություն առկա չէ, ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը․ «Վերջին անգամ, երբ մենք հանդիպեցինք և ավելի քան յոթ ժամ անցկացրինք միասին, իհարկե, սովոր չէինք այդքան երկար ժամանակ նստած մնալուն։ Մենք փոխում էինք դիրքերը, ոտքը ոտքին գցում և այլն։ Սակայն, իհարկե, նա բավականաչափ առողջ էր՝ այդ պայմաններում այդքան ժամանակ դիմանալու համար»,- ասել է նա՝ հավելելով․ «Բժշկական տեսանկյունից նա լիովին առողջ է։ Լսեք սա ինձանից՝ որպես բժշկի, և ընդունեք․ նա որևէ խնդիր չունի»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14326

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով