ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել եռակողմ բանակցություններ սկսել զենքի վերահսկման վերաբերյալ՝ Մոսկվայի, Պեկինի և Վաշինգտոնի մասնակցությամբ։ Այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ «Նախագահը կոչ է արել անցկացնել եռակողմ բանակցություններ սպառազինությունների վերահսկման վերաբերյալ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Չինաստանի միջև», – ասվում է տեքստում։



