Կիպրոսի ափերի մոտ խորտակված ուղևորատար նավի կորպուսի վնասված հատվածը մինչև աղետը վերանորոգվել է սիլիկոնով։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին սեպտեմբերի 26-ին հայտնել է ODA TV-ն՝ շեշտելով, որ նման եզրակացություն է արվել ըստ դատարանի փաստաթղթերի։ «Հետևելով նավապետի հրամանին` անձնակազմի անդամները Գիրնե նավահանգստում վերանորոգել են նավի ձախ քթի վնասված հատվածը՝ սիլիկոն օգտագործելով, ինչից հետո վերանորոգման տարածքը ներկվել է», – հաղորդել է հեռուստաալիքը՝ վկայակոչելով դատարանի փաստաթղթերը։ Դատարան ներկայացված նյութերի համաձայն՝ փորձագետները նշել են, որ վնասը պահանջել է որակյալ մասնագետների կողմից վերանորոգում նավահանգստում։ Քննության ընթացքում ուսումնասիրվել են լուսանկարներ և WhatsApp-ի հաղորդագրություններ, որոնք, ենթադրաբար, հաստատում են վնասի առկայությունը և կատարված վերանորոգման աշխատանքները։ Նավապետը, անձնակազմի անդամները և ընկերության աշխատակիցները կալանավորվել են հետաքննության շրջանակում։ Դատարանը երկարաձգել է նրանց կալանքի ժամկետը։



