Ռուսաստանի և Ուկրաինայի տարածքներում ԱԹՍ-ների հարձակումներ են եղել․ կան տուժածներ և ավերածություններ

Ռուսաստանի և Ուկրաինայի տարածքներում սեպտեմբերի 26-ի գիշերը անօդաչուների զանգվածային հարձակումներ են արձանագրվել։ Ուկրաինական կողմը հայտնել է տուժածների և վնասված շինությունների մասին, իսկ Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում հրդեհ է բռնկվել նավթավերամշակման գործարանում։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ սեպտեմբերի 25-ի երեկոյից Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 173 անօդաչու թռչող սարք, որոնցից ավելի քան 50-ը եղել են ռեակտիվ շարժիչով։ Ուկրաինական կողմի տվյալներով՝ հակաօդային պաշտպանության միջոցներով չեզոքացվել է 134 անօդաչու։ Հարվածներ են արձանագրվել 19, իսկ խոցված ԱԹՍ-ների բեկորների անկում՝ ևս ութ վայրում։ Կիևում անօդաչուների հարձակման հետևանքով առնվազն հինգ մարդ է տուժել։ Վնասվել են գրասենյակային և պահեստային շինություններ։ Օդեսայում վնասվել են ավելի քան տասը բնակելի շենք, հյուրանոցային-ռեստորանային համալիր և վարչական շինություններ։ Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։ Խարկովի մարզում վերջին օրվա ընթացքում ռուսական հարվածների հետևանքով վեց մարդ է տուժել, որոնցից չորսը՝ Խարկով քաղաքի վրա անօդաչուներով հարձակումների ժամանակ։ Միաժամանակ, սեպտեմբերի 26-ի գիշերը Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում գտնվող Իլսկի նավթավերամշակման գործարանի տարածքում հրդեհ է բռնկվել անօդաչուների ենթադրյալ հարձակումից հետո։ Տեղի բնակիչները հայտնել են կեսգիշերին մոտ լսված պայթյունների և հակաօդային պաշտպանության աշխատանքի մասին։ Ականատեսների տեսանյութերի աշխարհագրական տեղորոշումը ցույց է տվել, որ հրդեհը բռնկվել է Կրասնոդարից շուրջ 50 կմ հեռավորության վրա գտնվող Իլսկի նավթավերամշակման գործարանում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14331

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով