1992 թվականի «Batman Returns» ֆիլմում օգտագործված «Բաթմոբիլ»-ը Լոս Անջելեսում կայանալիք աճուրդում կարող է վաճառվել մինչև 7 միլիոն դոլարով։ Մեքենան, որը վարել է Մայքլ Քիթոնը՝ Բեթմենի դերում, գնահատվում է 5-7 միլիոն դոլար։ Այն ունի մոտ 6 մետր երկարություն, իսկ շրջանակը պատրաստված է երկու «Chevrolet Impala»-ի շասսիների միավորմամբ։ Julien’s Auctions-ի տվյալներով՝ սա ֆիլմում օգտագործված «Number One Hero» մեքենան է և ներկայացված է ֆիլմի վարելու տեսարանների մեծ մասում։ Եթե այն վաճառվի 7 միլիոն դոլարով, կարող է գերազանցել Բաթմոբիլի աճուրդային ռեկորդը։ Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2013 թվականին, երբ Ջորջ Բարիսի 1966 թվականի Բաթմոբիլը վաճառվել էր 4,6 միլիոն դոլարով։



