«Bentley»-ն ներկայացրել է իր պատմության մեջ առաջին ամբողջությամբ էլեկտրական մեքենան՝ «Torcal»-ը, որը շուկա դուրս կգա 2028 թվականին։ Բրիտանական ընկերությանն առաջին էլեկտրական մեքենան ստեղծելու համար պահանջվել է 107 տարի։ Ավելի քան 4,9 մետր երկարությամբ SUV-ն ունի երկու տարբերակ՝ սովորական «Torcal» և ավելի սպորտային «Torcal S»։ Բազային տարբերակը զարգացնում է 810 ձիաուժ, իսկ «Torcal S»-ը՝ 876 ձիաուժ։ Վերջինս 0-ից 100 կմ/ժ արագությունը զարգացնում է ընդամենը 2,8 վայրկյանում։ Մեքենան համալրված է 108 կՎտժ մարտկոցով և 800-վոլտանոց էլեկտրական համակարգով։ «Bentley»-ի նախնական գնահատմամբ՝ մեկ լիցքավորմամբ «Torcal»-ը կկարողանա անցնել մոտ 515 կմ։ 400 կՎտ հզորությամբ լիցքավորիչի դեպքում մարտկոցը 10%-ից մինչև 80% լիցքավորելու համար կպահանջվի մոտ 16 րոպե։ Սակայն «Torcal»-ն ԱՄՆ-ում վաճառքի կհանվի արդեն 2027 թվականի սկզբին։ Վերջնական գինը դեռ հայտնի չէ, սակայն այն պետք է ավելի մատչելի լինի, քան «Bentayga»-ն, որի գինը ներկայումս սկսվում է մոտ 230 հազար դոլարից։



