Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ հրշեջ-փրկարարներն իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Երևան քաղաքի փրկարարական վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և մեկ ավտոսանդուղք։ Հրշեջ-փրկարարներն իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ և միջոցներ ձեռնարկում կրակի տարածումը կանխելու ուղղությամբ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14405

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով