Հրազդանի կիրճում գտնվող ռեստորաններից մեկի մոտակայքում ծառ է կողաշրջվել

Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 01։49-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորաններից մեկի մոտակայքում ծառը կողաշրջվել է և փակել երթևեկելի հատվածը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ՓԾ-ն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14521

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով