Ամերիկացի և իրանցի պաշտոնյաները երկուշաբթի առանձին բանակցություններ են անցկացրել միջնորդների հետ՝ յոթամսյա պատերազմին վերջ տալու ուղղությամբ վերսկսված ջանքերի շրջանակում. գրում է Reuters-ը։ Սպասվում է, որ հետագա բանակցությունները կենտրոնացած են լինելու յոթօրյա առաջարկի փոփոխված տարբերակի վրա, որն Իրանը ներկայացրել էր անցյալ շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ճգնաժամային քննարկումների շրջանակում, Reuters գործակալությանը հայտնել է բանակցությունների ընթացքին ծանոթ պաշտոնյան: Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, որվ Գլխավոր ասամբլեային մասնակցելուց հետո մնացել է Նյու Յորքում, հայտարարել է, որ Իրանն ակնկալում է ստանալ ԱՄՆ պատասխանը հրադադարի վերաբերյալ իր վերջին առաջարկներին և Հորմուզի նեղուցում ծովային նավագնացության վերականգնման պայմաններին, հաղորդում է IRNA պետական լրատվական գործակալությունը: «Եթե ամերիկացիները պնդում են, թե ձգտում են համաձայնագրի կամ խաղաղ լուծման, ապա մենք ներկայացրել ենք այդ լուծումը», — ասել է Արաղչին: Երկուշաբթի օրը ամերիկացի պաշտոնյաները առանձին բանակցություններ են անցկացրել միջնորդների հետ, Սպիտակ տանը լրագրողներին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ առանց մանրամասների մեջ մտնելու:



