Գրոսին հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի՝ բանակցություններին վերադառնալու ցանկության մասին

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) արձանագրում է ԱՄՆ-ի և Իրանի կողմից բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու ձգտումը. գործակալությունը պատրաստ է նպաստել այդ գործընթացին: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։ ԱԷՄԳ-ն ավելի վաղ բազմիցս որպես միջնորդ է հանդես եկել իրանական միջուկային ծրագրին առնչվող խնդիրների հարցում։ «Ես զգում եմ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու ձգտումը, և ԱԷՄԳ-ն պատրաստ կլինի նպաստել դրան, այդպես այն արել է նաև անցյալում», – ասել է Գրոսին։ Նրա խոսքով՝ բանակցությունների վերսկսումն անհրաժեշտ է, և այն պետք է տեղի ունենա հնարավորինս շուտ։ ԱՄՆ-ն և Իրանը ներկայում անուղղակի կապ են պահպանում Կատարի միջնորդությամբ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14568

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով