Նիկոլ Փաշինյանն ու Ալեքսանդր Թիմանը քննարկել են ՀՀ կառավարության և ԱՄՀ–ի միջև համագործակցության ընթացքը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանին։ Ինչպես տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀՀ կառավարության և ԱՄՀ–ի միջև ձևավորված սերտ համագործակցությունն ու Հայաստանում համատեղ իրականացվող ծրագրերը։ Այս առումով, Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ԱՄՀ–ի հետ իրականացվող ծրագրերը նպաստում են ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգի արդյունավետ իրականացմանը։ Ալեքսանդր Թիմանն ընդգծել է ՀՀ կառավարության հետ փոխգործակցության արդյունավետությունը և նշել, որ ԱՄՀ–ն ևս շահագրգիռ է համատեղ օրակարգի հետևողական առաջմղման գործում։ Զրուցակիցները քննարկել են ընթացիկ համագործակցությանը և հետագա ծրագրերին վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել մակրոտնտեսական զարգացումներին և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններին: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների, այդ թվում՝ ենթակառուցվածքային նախագծերի շուրջ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14569

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով