Մոսկվան Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը (ՄԶՉՊ) համարում է միջուկային զենքի չտարածման ռեժիմի անկյունաքարը և հույս ունի, որ Թեհրանը կմնա այդ պայմանագրի մասնակիցը։ Ինչպես տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չէինք ցանկանա, որ Իրանը դուրս գա ՄԶՉՊ-ից։ ՄԶՉՊ-ն համարում ենք չտարածման ռեժիմի անկյունաքարը։ Եվ մենք, այնուամենայնիվ, հույս ունենք, որ Իրանը կմնա այդ պայմանագրի կարևոր և պատասխանատու մասնակիցը»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։



