Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից իրականացվող, ինչպես պնդվում է, թշնամական գործողությունների աճը վտանգավոր սրման մասին է վկայում։ Մակրոնը լիակատար համերաշխություն է հայտնել Էստոնիային, որը Ռուսաստանին է վերագրել պաշտպանական ոլորտի ընկերության դեմ իրականացված հրկիզման պատասխանատվությունը։ Ֆրանսիայի նախագահը հիշեցրել է նաև, որ մի քանի շաբաթ առաջ Գերմանիան Ռուսաստանին էր վերագրել Լայպցիգի օդանավակայանում տեղի ունեցած լուրջ միջադեպի պատասխանատվությունը։ «Այս թշնամական գործողությունների տարածումը Ռուսաստանի կողմից վտանգավոր սրման արտացոլումն է, որը նրան միայն փակուղի կտանի»,- ասել է Մակրոնը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը պետք է հասկանա, որ չի կարող հաղթել ո՛չ եվրոպական երկրների միասնությանը, ո՛չ էլ Ուկրաինային շարունակելու աջակցելու նրանց վճռականությանը։



