Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Փեզեշքիանի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ՝ շնորհավորելով նրան ծննդյան օրվա առթիվ։ Ալիևը Փեզեշքիանին մաղթել է քաջառողջություն, երկար տարիների կյանք և հաջողություններ գործունեության մեջ։ Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել ադրբեջանցի իր գործընկերոջը ուշադրության և շնորհավորանքների համար։ Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները գոհունակությամբ հիշել են Բիշքեկում իրենց վերջին հանդիպումը և դրա շրջանակում քննարկված հարցերը։ Նշվել է նաև, որ ներկայում Ադրբեջանի կառավարության պատվիրակությունը այցով գտնվում է Իրանում, որտեղ քննարկվում են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14583

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով