Թուրքիայից C-400 համակարգերի տեղափոխման հարցն օրակարգում է. Պեսկով

Թուրքիայից ռուսական C-400 համակարգերը բարեկամ երկրներից մեկը տեղափոխելու հարցն օրակարգում է, դրա շուրջ համապատասխան աշխատանք է տարվում, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։ «Թեման կա օրակարգում, տարվում է համապատասխան աշխատանք, և իրականացվում են համապատասխան շփումներ», – ասել է նա՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք Ռուսաստանը դիտարկում է Թուրքիայից համակարգերը բարեկամ երկրներից մեկը տեղափոխելու հնարավորությունը: Թուրքիան դիտարկում իր ձեռք բերած ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգերը տեղափոխելու կամ վաճառելու հնարավորությունը՝ ԱՄՆ-ի պատժամիջոցներից ազատվելու և F-35 գերժամանակակից կործանիչների ծրագրին կրկին միանալու նպատակով։ Ռուսական համակարգերի գնման պատճառով 2019 թվականին Վաշինգտոնը բացառել էր Անկարային F-35 կործանիչների ծրագրից և պատժամիջոցներ սահմանել թուրքական պաշտպանական ոլորտի նկատմամբ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14637

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով