Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը շնորհավորել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանին՝ եպիսկոպոսական ձեռնադրության 25-ամյակի առթիվ։ Շնորհավորական ուղերձում Կիրիլը նշել է, որ երիտասարդ տարիներին հոգևոր ծառայության ուղին ընտրելուց հետո Եզրաս Ներսիսյանը կրթություն է ստացել Գևորգյան հոգևոր ճեմարանում և Սանկտ Պետերբուրգի հոգևոր ակադեմիայում։ «Այդ ժամանակից ի վեր Ձեր ծառայությունն անքակտելիորեն կապված է մեր երկրի հետ, որտեղ Ձեզ վիճակված էր լինել Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի հովիվը, այնուհետև՝ Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդը»,– նշված է ուղերձում։



