Միջազգային հեղինակավոր Global Finance ամսագրի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխության շրջանակում Ամերիաբանկն արժանացել է 9 մրցանակի ` 8 ազգային և 1 տարածաշրջանային անվանակարգերում: Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունն այս տարի անցկացվում է 27-րդ անգամ։ Հաղթող բանկերն ընտրվել են մի շարք չափանիշների հիման վրա, այդ թվում` թվային եղանակով հաճախորդների ներգրավումն և սպասարկումը, նոր առաջարկներից օգտվելու ռազմավարության արդյունավետությունը, հաճախորդների թվի աճը, առաջարկվող պրոդուկտների ու ծառայությունների լայն շրջանակը, թվային նախաձեռնությունների արդյունքում ստացված ցուցանիշներն ու արդյունքները, ինչպես նաև վեբ և բջջային հարթակների դիզայնն ու ֆունկցիոնալությունը։ Global Finance-ի գնահատմամբ՝ Ամերիաբանկի թվային էկոհամակարգը լավագույնն է ճանաչվել մի շարք ուղղություններով՝ ներառյալ նորարարությունը, թվային փոխակերպումը, առցանց վճարումները, պրոդուկտներն ու ծառայությունները, ՓՄՁ վարկավորման հարթակը և այլն: Ամերիաբանկի ստացած մրցանակների ամբողջական ցանկը` ստորև.



