Քրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ հեռանում է Պորտուգալիայի հավաքականի մարզական ճամբարից՝ գլխավոր մարզչի մամուլի ասուլիսից և ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հետ զրույցից հետո։ Ռոնալդուն նշել է, որ ժամանակի ընթացքում պորտուգալացիներին կներկայացնի հավաքականից հեռանալու իրական պատճառները։ Նա նաև հաջողություն է մաղթել Պորտուգալիայի հավաքականին և թիմակիցներին։



