Բուենոս Այրեսի համալսարանը (UBA) Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի ավագ Լիոնել Մեսսիին շնորհել է իր բարձրագույն պատվավոր կոչումը։ Պարգևատրման արարողությունը տեղի կունենա Արգենտինայի հավաքականի կազմում ֆուտբոլիստի հրաժեշտի խաղից առաջ՝ Բենինի դեմ հանդիպման ժամանակ «Էլ Մոնումենտալ» մարզադաշտում։ Համալսարանի բարձրագույն խորհրդի որոշման մեջ նշվում է, որ Մեսսիի կարիերան «գերազանցության, համառության, համեստության և էթիկական սկզբունքների» օրինակ է, ինչպես նաև Արգենտինան և նրա արժեքները ներկայացնելու նվիրվածության դրսևորում։ UBA-ի ռեկտոր Ռիկարդո Գելպին նշել է, որ համալսարանը ցանկանում է ընդգծել ոչ միայն Մեսսիի մարզական նվաճումները, այլև նրա անձնական հատկանիշները։ Մեսսիի հրաժեշտի խաղը Արգենտինայի հավաքականի կազմում կկայանա հոկտեմբերի 7-ի գիշերը։ Բենինի դեմ հանդիպման բոլոր տոմսերը վաճառվել են ընդամենը չորս րոպեում։



