Մերսումներ, ծառայություններ ու հազարավոր դոլարներ․ ինչպես է P. Diddy-ն ապրում բանտում

Ռեփեր Շոն Քոմբսը, որը հայտնի է P. Diddy անունով, բանտում պատիժը կրում է արտոնյալ պայմաններում։ Ըստ NBC News-ի անանուն աղբյուրների վկայության՝ նրա համար մի քանի բանտարկյալ պատրաստում են սնունդ, մաքրում և նույնիսկ մերսում նրան։ Տեղեկությունը հիմնված է նաև բանտից ստացված լուսանկարների և տեսանյութերի վրա։ Քոմբսը պահվում է Նյու Ջերսիի Ֆորտ Դիքս դաշնային բանտում՝ №37452-054 բանտարկյալի համարով։ Աղբյուրների համաձայն՝ նա ամսական հազարավոր դոլարներ է ծախսում բանտում իր սովորական կենսակերպը պահպանելու համար։ Գումարը փոխանցվում է իրեն օգնող բանտարկյալների հաշվեհամարներին։ Աղբյուրները նաև պնդում են, որ Քոմբսը օգտագործում է բանտում արգելված բջջային հեռախոս և պլանշետ, որոնց միջոցով սոցցանցեր է դիտում, ինչպես նաև ձեռք բերում թանկարժեք ալկոհոլ։ ԱՄՆ բանտերի բյուրոյի ներկայացուցիչը նշել է, որ նման հարցերը չեն մեկնաբանվում գաղտնիության և անվտանգության նկատառումներով՝ միաժամանակ ընդգծելով, որ բանտերում արգելված իրերի շրջանառությունը շարունակում է մնալ լուրջ խնդիր։ Ֆորտ Դիքսում պահվում է մոտ 4 հազար բանտարկյալ։ P. Diddy-ն այնտեղ է 2025թ․ հոկտեմբերից։ Նա դատապարտվել է 50 ամիս ազատազրկման՝ մարդկանց նահանգային սահմաններով սեռական հարաբերությունների նպատակով տեղափոխելու երկու մեղադրանքով։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14988

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով